ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Այո՛, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի դիկտատուրա է հաստատել երկրում․ Էդուարդ Զորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Հանրապետականները նման են շախմատի այն ֆիգուրներին, որոնք շարունակում են խաղալ շախմատիստի՝ պարտիան լքելուց հետո։ Դա զավեշտալի է։ Ամեն դեպքում, ոմանք արդեն հասկացան, որ մերժվածի պոչը բռնելով՝ բոլորով են խորտակվելու»,-Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում տեսակետ է հայտնում երգահան, երգիչ էդուարդ Զորիկյանը՝ անդրադառնալով հանրապետականների կողմից կուսակցությունը լքելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու միտումին։

Պարոն Զորիկյանի համար պակաս զավեշտալի չէ նաև Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի կողմից հուշագրի ստորագրման պրոցեսը․«Այն, ինչ տեսանք, նորություն կամ անակնկալ չէր։ Կան ուժեր, որոնք ասում են՝ մածունը սև է, կամ՝ սպիտակ է, կան նաև ուժեր, որոնք ասում են․«Ի՞նչ գույն եք ուզում, որ մածունը լինի»։

Երգահանը հակահեղափոխականներին խորհուրդ է տալիս չակտիվանալ, քանի որ իրենք «էն գլխից» պարտված են․ «Եթե նույնիսկ հակահեղափոխականները փորձեն միավորվել, կխորտակվեն․ ու՞մ դեմ են միավորվելու, ժողովրդի՞։ Եթե պետք լինի, Հանրապետության հրապարակում 10 միլիոն մարդ էլ կհավաքվի․ սա համահայկական հեղափոխություն է։ Հեղափոխությունը կայացած փաստ է, իսկ եթե կան մարդիկ, որոնք կույր են ձևանում, իրենց հոգեվարքն է երկարելու»,- ասում է նա։

Հակադարձելով հանրապետականների այն պնդմանը, թե Փաշինյանն իրեն դիկտատորի պես է պահում, պարոն Զորիկյանը շեշտում է․ «Այո՛, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի դիկտատուրա է հաստատել երկրում։ Այսօր ժողովուրդն է թելադրողը, և փառք Աստծո, որ ունենք այնպիսի առաջնորդ, որը հետևում է նրան քայլ առ քայլ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան