Բաքվում շինծու գործերով նիստում տեսանյութ է ցուցադրվել, իբր, «ռազմական գործողություններին Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ»

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցած Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստում ներկայացվել է տեսանյութ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն, իբր, հաստատվել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի «անօրինական գործունեությունը Ադրբեջանի տարածքներում և նրա մասնակցությունը ռազմական գործողություններին»։ Տեսանյութում Իշխանյանի զինակից ընկերներն ու ծանոթները խոսում են նրա մասին։

Դրանում Ալիկ Սարգսյանն ասել է, թե «Իշխանյանն առաջին կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև վաշտերի և գումարտակների առաջին հրամանատարներից»։

«Նա կատարել է, այսպես ասած, պատմական խնդիր։ Զենք վերցնելով, ժողովրդի մեջ ինքնապաշտպանության գաղափարախոսությունը տարածելով, բոլորի համար անձնական օրինակ լինելով՝ նա կատարել է պատմական առաքելություն»,- ասել է Սարգսյանը Իշխանյանի մասին տեսանյութում։

Մովսես Հակոբյանն էլ դրանում հայտարարել է. «Հայկական բանակի ստեղծման հիմքը կամ հիմքը դրողներից մեկը մեր զինակից Դավիթն է»։

Աբրիկ Հայրապետյան էլ ասել է, որ ինքը բարձր է գնահատում Դավիթին որպես գումարտակի հրամանատար «Ավո» զորքերում։

Նշվում է, թե հայերի կողմից նկարահանված կադրերում Դավիթ Իշխանյանը ներկայացված է որպես ազատության համար պայքարող ուսանողական շարժման ռահվիրաներից մեկը, Աշան գյուղի «ինքնապաշտպանության ջոկատի» հրամանատարը, ինքնապաշտպանության բանակի 28-րդ գումարտակի հրամանատարը, իսկ պատերազմից հետո՝ հասարակական և քաղաքական գործիչ։

Կադրերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների, Դավիթ Իշխանյանն ասում է. «Շատերն արդեն զգացել և նկատել են, որ այս շարժումն իր տրամաբանական ավարտին կհասնի միայն զինված բախումների և պատերազմի միջոցով։ Մենք փորձեցինք ստեղծել այս սարսափելի մթնոլորտն ադրբեջանցիների համար։ Մեր հիմնական խնդիրն էր ապահովել պաշտպանության գիծը։ Մենք իսկապես ուզում էինք մասնակցել այս գործողությանը, բայց մեր խնդիրն այլ էր։ «Աբդալ Գյուլաբլի» գործողության ժամանակ, ցավոք, մենք կորցրեցինք մեր 6 ընկերներին։ Դրանից հետո սկսվեց շատ դժվար շրջան։ 1992 թվականի սեպտեմբերի 4-5-ին մենք կարողացանք ազատագրել այս գյուղը։ Մեր առջև դրված խնդիրը Մարտունու շրջանում անթերի կատարվեց, և Աղդամը անցավ մեր ընդհանուր վերահսկողության տակ։ Ազատության համար մղված մարտերի ավարտից հետո գումարտակի տղաները մասնակցեցին նաև Մարտակերտի շրջանում մղված մարտերին, և կարելի է ասել, որ հաստատվեց հրադադար, որը տևեց մինչև 1994 թվականի մայիսը»։

Նշվում է, թե պետական ​​մեղադրողի հարցերին պատասխանելով՝ «Իշխանյանը հաստատել է, որ մասնակցել է Աշաղի Վեյսալիի և Քարդարի, Մարտակերտի միջև գտնվող բարձունքները գրավելու գործողություններին» ։

Նիստին ցուցադրվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեսագրությունը 1993 թվականի հուլիսի 23-ին «Երկրապահ»​-ի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 22-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի