ԵՄ երկրները համաձայնեցրել են 150 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամի ստեղծումը

Լուրեր

27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
27.11.2026 | 12:25
Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
Բոլորը

ԵՄ երկրները սկզբունքորեն համաձայնության են եկել Եվրոպայի պաշտպանությունը հզորացնելու համար 150 միլիարդ եվրոյի (168,3 միլիարդ դոլար) չափով հիմնադրամի ստեղծման շուրջ, որը հայտնի է որպես Եվրոպայի անվտանգության գործողություն (SAFE)։ Այս մասին Reuters-ին ասել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը։

Եվրահանձնաժողովի կողմից մարտին առաջարկված ծրագիրը կֆինանսավորվի համատեղ փոխառությունների միջոցով և վարկեր կտրամադրի ԵՄ անդամներին և որոշակի այլ երկրների, ինչպիսին է Ուկրաինան, այն նախագծերի համար, որոնք կամրապնդեն նրանց պաշտպանությունը և կխթանեն Եվրոպայի զենքի արդյունաբերությունը։

Նախաձեռնությունը Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվել է 2025 թվականի մարտին։ Այն թույլ կտա մինչև 800 միլիարդ եվրո լրացուցիչ պաշտպանական ծախսեր կատարել առաջիկա տարիներին։ Այս ծրագրի շրջանակում առաջարկվում է 150 միլիարդ եվրո ներգրավել վարկերի տեսքով, այդ թվում՝ զենքի (հրետանային, հրթիռային, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հակաօդային համակարգեր) գնման համար։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել էր մնացած 650 միլիարդ եվրոն ստանալ Եվրոպական ներդրումային բանկից, մասնավոր ներդրողներից և ԵՄ անդամ պետությունների կողմից պաշտպանական ծախսերի ավելացումից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի