Դատավորը արևային ակնոցը գլխից չհանելու համար սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանն այսօր սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ, որը հրաժարվեց գլխից հանել արևային ակնոցը։

Դատարանում նշանակված էր նախկին դատախազ, այժմ՝ փաստաբան Ապրես Գրիգորյանի գործով դատական նիստ։ Գրիգորյանը միջնորդություն էր ընթերցում, երբ դատավոր Վարդգես Ստեփանյանն ընդհատեց նրան և պաշտպան Զոյա Սակովայից պահանջեց գլխից հանել արևային ակնոցը։ Զոյա Սակովան հրաժարվեց գլխից հանել ակնոցը՝ պնդելով որ դատավորի կարգադրությունն օրինական չէ, և որ քրեական դատավարության օրենսգրքի որևէ նորմով արգելված չէ գլխին ակնոցը կրելը։

Դատավոր Ստեփանյանն ասաց, որ դատական նիստի կարգն ինքն է որոշում, ապա, շարունակեց պաշտպանին հորդորել հանել ակնոցը։ Հանրային պաշտպան Զոյա Սակովան կտրականապես հրաժարվեց, ինչից հետո դատավորը «նկատողություն» սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ։

Զոյա Սակովան հայտարարեց, որ դատավորը որևէ կերպ չի պատճառաբանել իր որոշումը, մինչդեռ եթե նույնիսկ դատավորն արձանագրային, այսինքն՝ առանց առանձին սենյակ հեռանալու որշում է կայացնում, պարտավոր է այն պատճառաբանել։

«Իմ գլխի ակնոցը որևէ կերպ չի կարող դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դիտարկվել, նույնիսկ եթե դատարանը իմ նկատմամբ նորից նույն հիմքով սանկցիա կիրառի, այդ որոշումը կբողոքարկվի և կտեսնենք՝ օրիանական է դատարանի կարգադրությունը, թե՞ ոչ»,- ասաց Զոյա Սակովան։

Հանրային պաշտպանը նաև նշեց, որ գլխին կրած արևային ակնոցը իր մազերի հարդարանքի մաս է կազմում։

«Գուցե վաղը ես մազերիս մեջ ծաղիկ դնեմ, և դատարանը պահանջի հանել ծաղիկը»,- ասաց Սակովան։

Դատարանը ևս մեկ «նկատողություն» սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ և դատական նիստը հետաձգեց՝ նշելով, որ այս պայմաններում հնարավոր չէ շարունակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան