Էդգար Ղազարյանը Փաշինյանի մոտ դեսպան է աշխատել, «տինտիրիդներ» պետք չէ անել․ ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Էդգար Ղազարյանն էլ Նիկոլ Փաշինյանի մոտ դեսպան է եղել։ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը, հուսամ, իրենց խոսքը հարգում են։ Իրենք դիմել են պատգամավորներին, ասել՝ նախաձեռնեք, պատգամավորները նախաձեռնել են, դրանից հետո խոսակցությունները շարունակել, նշանակում է՝ «տինտիրիդներ» անել, հո մանկապարտե՞զ չի, լուրջ մարդիկ ենք, բաներ ենք խոսել, «Պատիվ ունեմ»-ի վեց պատգամավորները լուրջ մարդիկ են, չէ՞, ասել են՝ առանց նախապայմանի կտան ձայն։ Ի՞նչ են առաջարկում՝ եթե Սերժ Սարգսյանի թեկնածուն չէ, ուրեմն չեն միանո՞ւմ, ապա թող այդպես էլ ասեն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից որպես վարչապետի թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Էդգար Ղազարյանի հայտարարությանը, թե ինքը Նիկոլ Փաշինյանի մոտ հատուկ հանձնարարականներով դեսպան է եղել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեման օրակարգ են բերել նաև «Արթուն ենք» նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը։ «Պատիվ ունեմ»-ից արձագանքել էին, թե իրենք էլ են անվստահություն հայտնելը համարում իշխանափոխության ամենահավանական ճանապարհը։ «Պատիվ ունեմ»-ից ասել էին, որ պատրաստ են առանց նախապայմանների քննարկել թեկնածուի հարցն ու սկսել գործընեթացը։ Ավելին՝ Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ կաջակցեն, եթե «Հայաստան» խմբակցությունը թեկնածու առաջադրի Ռոբերտ Քոչարյանին։

«Հայաստան» խմբակցությունից էլ պատասխանել էին, թե 28 պատգամավորներն էլ պատրաստ են ստորագրել իմփիչմենթի գործընթացը սկսելու համար, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող երկու ստորագրությունը, ու բացի այդ հայտարարեն հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու պատասխանատվության մասին։

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում ընդդիմադիր խմբակցությունների ուշադրությունը հրավիրում էր այն հանգամանքին, որ գործընթացը սկսելու համար կան բավարար թվով ստորագրություններ։ Այնուամենայնիվ, եթե անվստահության գործընթացը սկսվի, այն վերջնականացնելու համար ընդդիմադիրներից զատ անհրաժեշտ է նաև 18 կողմ քվե, իսկ իշխող ՔՊ-ն հայտնել է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքեր չի տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։