Ես ասել էի` եթե հեռացնեն. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը` իր հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

«Ես ասել էի՝ եթե հեռացնեն, տարբերությունը չե՞ք զգում»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Factor TV-ի հարցին ի պատասխան այսպես պարզաբանեց Hraparak.am-ին  տված այն մեկնաբանությունը, որ Նոր Նորքի թաղապետարանում սկանդալային միջադեպից հետո թաղապետ Տեր-Մարգարյանը չպետք է ազատվի պաշտոնից, բայց եթե Տիգրան Ավինյանն այդպիսի որոշում կայացնի, իրենք նույնպես կդադարեցնեն իրենց լիազորությունները։

2023 թվականի ավագանու ընտրություններին ՔՊ-ն, թեև հավաքել էր ամենաշատ քվեները, սակայն ոչ բավարար՝ միանձնյա իշխանություն ձևավորելու համար։ Ուստի, «Հանրապետություն» և «ՔՊ» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կնքեցին և միասին ստանձնեցին քաղաքի կառավարումը։ Փաստորեն, այդ կոալիցիոն հուշագիրը կխզվեր, եթե ոչ թե Տեր-Մարգարյանը հրաժարական ներկայացներ, այլ պաշտոնից ազատվեր Տիգրան Ավինյանի որոշմամբ։ Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ միայն 20 օր անց Տեր-Մարգարյանը հրաժարական ներկայացրեց, նրա թիմակից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը չպատասխանեց հարցին՝ շեշտելով, որ «WhatsApp»-ով նամակ չի ստացել։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ հավատարիմ կմնան կոալիցիոն հուշագրին։

««Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։ Հույս չունենաք…»,- ֆեյսբուքում գրել էր Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան