Տաթևի համայնքապետ, «Շանթ դաշինքով» ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է իր կուսակցությունից
Քաղաքականություն
18.05.2025 | 13:32
«Շանթ Դաշինք» կուսակցության մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայնքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։
«Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանաված հարաբերություններից դուրս կապերը։
Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։
Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե’ ներքին փոխհարաբերություններում և թե’ կուսակցության կանոնադրությամբ։
«Շանթ Դաշիք» ազգայնական կուսակցություն
18.05.2025»,-նշվում է կուսակցության հայտարարության մեջ։