Եկել Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայհոյանքներից հետո մեկնաբանությունը բերում եք առաջին պլա՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:44
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
Բոլորը

Երբ Արսեն Թորոսյանն ասում է՝ քաղաքական վենդետա լինելու է, նկատի է ունեցել, որ մենք մինչև վերջ իրականացնելու ենք մեր քաղաքական հանձնառությունները։

Դրանց արդյունքում, այո՛, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հարցին՝ չի՞ կարծում, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ պետք է վենդետա լինի, Հովհաննիսյանը պատասխանեց․«Հարցադրումը որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա և, առհասարակ, վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն ու անունները, որ համեմատում եք, ընդհանրապես համեմատելու չեն»։

Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ Արսեն Թորոսյանն իրենց հետ հավասար պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար, և պայքարում է այն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։

«Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է պատասխան»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։