«Ի՞նչ է նշանակում՝ նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարվել է»․ Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատավորի հարցը՝ պաշտպանին

Լուրեր

21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
Բոլորը

Երևանի քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր շարունակվեց Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և մյուսների գործի քննությունը։

Դավիթ Ալբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արսեն Վլադիմիրի Բաղդասարյանի, Սամվել Ռաֆայելի Մինասյանի, Արեն Արկադյայի Խաչատրյանի, Ալբերտ Լևոնի Գոտանյանի, Սասուն Ալեքսանդրի Համբարձումյանի, Սերգեյ Փարավոնի Բաբայանի և Տրդատ Կամոյի Մարտիրոսյանի հետ ՀՀ իրավական ակտերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները` ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված, իրենց սեփականությունը չհանդիսացող մի շարք բեռնաուղևորատար ավտոմեքենաներ անհիմն օտարել են, այն է՝ ՀՀ օրենսդրության մաս չկազմող դրույթների վկայակոչմամբ և կիրառմամբ կայացրել են Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում հաշվառված, ՀՀ տեղափոխված «Toyota Hilux» մակնիշի, 37 BC 025 հաշվառման համարանիշի, «Uaz 390945-552» մակնիշի, 37 BC 095 հաշվառման համարանիշի, «Uaz 390945» մակնիշի, 78 JJ 800 հաշվառման համարանիշի, «Mitsubishi L200» մակնիշի, 62 VV 001 հաշվառման համարանիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաների օտարման մասին որոշումներ և օտարել դրանք, ինչն էական վնաս է պատճառել հասարակության օրինական շահերին:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Դավիթ Սարգսյանի պաշտպաններից Ռոման Երիցյանը նշեց, որ, ըստ էության, Սարգսյանը մեղադրվում է լիազորություն չունենալով՝ որոշակի գործողություններ կատարելու համար, մինչդեռ փաստն այն է, որ Սարգսյանը իրեն վերագրվող ենթադրյալ գործողությունները կատարելու ժամանակ շարունակել է հանդիսանալ Ստեփանակերտի քաղաքապետը։

Երիցյանը նշեց, որ Սարգսյանին կալանավորելու միջնորդության, այնուհետ՝ մեղադրանք ներկայացնելու որոշումներում հղում է կատարվել Արցախի Հանրապետության նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Արցախի Հանրապետությունը ու դրա պետական կառավարչական հիմնարկները լուծարելու մասին։

«Այսինքն՝ այս հրամանագրի հիման վրա Դավիթ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել ի թիվս այլնի՝ այն բանի համար, որ, լիազորությունները դադարեցված լինելով հանդերձ, կատարել է այս կամ այն լիազորությունը»,- ասաց Երիցյանը, այնուհետև դատարանին տրամադրեց Արցախի նախագահի մեկ այլ՝ հոկտեմբերի 2023-ի հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել Արցախի նախագահի հրամանագիրը՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին։ Ըստ Երիցյանի՝ դատարանին տրամադրված այս՝ երկորրդ հրամանագրով հիմնավորվում է, որ Դավիթ Սարգսյանը չի չարաշահել իր պաշտոնեական լիազորությունը, այլ շարունակել է հանդիսանալ Ստեփանակերտի քաղաքապետը և կատարել իր լիազորությունները։

«Ինձ համար՝ որպես իրավաբանի և, առավել ևս, որպես դատավորի, անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում նախագահի հրամանագրով Հանրապետությունը լուծարել է, հետո էլ որոշել է իր՝ լուծարման մասին որոշումը չեղյալ համարի, և դրանով վերականգնվել է քաղաքապետի լիազորությունը»,- հարց տվեց դատավոր Դավիթ Բալայանը։

Երիցյանը բացատրեց, որ իրենք համարում են, որ Արցախը լուծարելու վերաբերյալ նախագահի հրամանագիրն իրավաբանական ուժ չունի, սակայն փաստ է, որ դա դրվել է մեղադրանքի հիմքում։

Մեղադրող Նարեկ Խաչատրյանը դիրքորոշում հայտնելիս նշեց, որ ըստ էության, օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակից ելնելով, ինքը չի առարկում, որպեսզի փաստաթուղթը կցվի գործին, միայն թե դիտարկեց, որ Արցախի նախագահի երկրորդ հրամանագիրը հրապարակված չէ որևէ հարթակում, և պետք է նկատի ունենալ, որ այն ունի որոշակի գաղտնիության ռեժիմ, իսկ նիստը դռնբաց է և դրան ներկայանում են ինչպես լրատվամիջոցի ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակության այլ անդամներ։ Կասկածի տակ չդնելով հրամանագրի իսկությունը՝ այնուամենայնիվ, մեղադրողը նաև նկատեց, որ դատարան ներկայացված փաստաթղթի ծագման աղբյուրը հայտնի չէ։

Ռոման Երիցյանը նշեց, որ Արցախի Հանարապետության նախագահի անունից լիազորված է հայտնել, որ փաստաթղթի գաղտնիությունը պահպանելն արդեն կորցրել է իր իմաստը։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչպես է կազմվել փաստաթուղթը, ինչ պայմաններում, Երիցյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին կարող է համապատասխան ապացույցներ ներկայացնել։

Դատարանը որոշեց հրամանագիրն արտավարույթային փաստաթուղթ ճանաչել։

Արաքս Մամուլյան