Բայրամովը կրկին ՀՀ Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից» է խոսել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բահրեյնում թագավորություն արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ Զայանիի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Բահրեյնի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։

«Մյուս կողմին մանրամասն տեղեկացվել է հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական և  աշխատանքների, ականային սպառնալիքի դեմ պայքարի ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև առկա խոչընդոտների, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ թեպետ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, Բաքուն տարբեր պատրվակներ է առաջ քաշում՝ համաձայնագիրը չստորագրելու համար։ Որպես պայման՝ Բաքուն պահանջում է ՀՀ Սահմադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին ավելի վաղ առաջարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ դիմումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ, ինչին Բաքուն չի արձագանքել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի