Ծեծում էին, ասում՝ թող ձեռքերդ «կանդալենք». խոշտանգման ենթարկված տղամարդը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
Բոլորը

«Ապրիլի 28-ին ինչ-որ գործով վկայի կարգավիճակով ներկայացել եմ քննչական բաժին, սակայն ինձ չեն ընդունել։ Քանի որ նմանատիպ իրավիճակում 2021 թվականին էլ էի հայտնվել, հենց տեղում զանգեցի ՄԻՊ և ասացի, որ ինձ չեն ընդունում։ Գնացել եմ տուն ու հաջորդ առավոտյան կինս արթնացրեց, հեռախոսը տվեց ու ասեց՝ ոստիկաններն են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սերգեյ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մինչ ինքը կհագնվեր, որ ոստիկանների հետ բաժին գնար, կինը նրանց սուրճ է հյուրասիրել, սակայն այդ ընթացքում այլ ոստիկաններ են ներխուժել ու բռնի ուժով իրեն պառկեցրել են գետնին ու սկսել ծեծի ենթարկել.

«Ծեծում էին ու ասում՝ թո՛ղ ձեռքերդ կանդալենք։ Ես ասում էի՝ բայց ես ինքնակամ գալիս եմ ձեր հետ բաժին, բայց բռնությունը շարունակվում էր։ Հետո ինձ տեղափոխեցին Արմավիրի համայնքային ոստիկանության և ավելի ուժեղ շարունակվեց ծեծը։ Արդեն բերանս սկոչեցին ու ոտքերով սկսեցին խփել»։

Մանրամասները՝ տեսանյութում։