Ստացվում է՝ ոստիկանությունն արդարացնում է բռնությունը. փաստաբան Արա Ղարագյոզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

«Նման դեպքերը ոստիկանության անպատժելիության հետևանքով են շարունակվում»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ անդրադառնալով խոշտանգման հերթական ահազանգին։

Հիշեցնենք՝ տուժող Սերգեյ Աբրահամյանի խոսքով ապրիլի 29-ին մի խումբ ոստիկաններ ներխուժել են իր տուն, կնոջ աչքի առաջ ծեծի ենթարկել իրեն, ապա տարել ոստիկանության բաժին, որտեղ «սկոչել» են բերանը և բռնությունն ավելի դաժան ձևով շարունակել։

«Այստեղ ոչ միայն խոշտանգման, այլև արժանապատվությունը նվաստացնող տարրեր կան։ Որևէ պատճառ չի եղել անձի նկատմամբ բռնություն գործադրելու, քանի որ հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ Սերգեյը չէր դիմադրում և պատրաստակամ էր ոստիկանների հետ բաժին գնալու»,- նշում է Ղարագյոզյանը։

Փաստաբանն անդրադարձավ նաև ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի պարզաբանմանը, որտեղ նշվում է, թե անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք և չի ենթարկվել ոստիկաններին պահանջներին.

«Ոստիկանության խոսնակը չի կարող անպատասխանատու հայտարարություններ կատարել։ Նոր էր հրապարակվել տեսանյութը, դեռ քննչական գործողություններ չէին կատարվել, սակայն ոստիկանությունը շուտափույթ արդարացում է տարածում։ Ստացվում է՝ ոստիկանությունն արդարացնում է բռնությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։