Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը
Քաղաքականություն
08.05.2025 | 15:45
Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու մյուս պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Հավելենք՝ նախորդ նիստում, որը տեղի էր ունցել մայիսի 5-ին, Մարտունիի և Լաչինի մարտերից տեսանյութեր էին ցուցադրվել։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 13-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի