Դատապարտում եմ այդ դեպքը, բայց թաղապետի հարցով չեմ զբաղվում․ Փաշինյանը՝ Նոր Նորքի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ համար որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցին, որի ընթացքում ծեծի էր ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Փաշինյանը նշեց, որ դատապարտում է կոնկրետ այդ դեպքը, բայց թաղապետի հարցով չի զբաղվում։
Վարչապետին հարցն ուղղած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց, թե ինչպես է լինում, որ կոռուպցիոն սխեմա բացահայտող բլոգերին թաղապետարանում ծեծում են, նրա վրա ավելի ծանր հոդվածով գործ է հարուցվում, քան ծեծող թաղապետի, որը դեռ շարունակում է պաշտոնավարել։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց․ «Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրաված մարդը մեր քաղաքական թիմում չի կարող լինել, եթե կա, կպարզենք և նա այլևս մեր թիմում չի լինի։ Ցանկացած մեկը որը, պետական բյուջեից կոռուպցիոն սխեմա է կիրառում ու փող է տանում, իմ անձնական թշնամին է»։

Մանրամասները՝ տեսանյութում։