Մեր երկիրն այժմ մի ժամանակահատված է ապրում, երբ վերահաստատվել է մեր ժողովրդի հանձնառությունն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին. դրանք ֆրանկոֆոնիայի արժեքներն են. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ՖՄԿ 35-րդ նախարարական համաժողովի ժամանակ

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ այն նույն վայրում, որտեղ 2015թ. Երևանն առաջին անգամ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ում ջանքերով Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունը, որի շրջանակներում կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը Երևանում անցկացնելու որոշումը:

Ուրախ եմ գտնվել այստեղ մեր համաժողովի կապակցությամբ, միևնույն ժամանակ տխրությամբ փաստելով մեծ ֆրանսիացու, մեծ հայի, աշխարհի մեծն քաղաքացու, աշխարհից էլ մեծ Շառլ Ազնավուրի բացակայությունը։

Մի քանի օր առաջ ունեցած այս ցավալի կորուստը, կարծես թե, զրկեց ֆրանկոֆոնիան իր մեծագույն Դեսպաններից մեկից: Խնդրում եմ բոլորիդ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, մեկ րոպե լռությամբ հարգենք մեծն արտիստի հիշատակը, մի անձնավորության, ով իր կերպարով մարմանավորում էր Ֆրանկոֆոն արժեքների հիմք հանդիսացող մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը:

Հարգելի՛ գործընկերնե՛ր,

Տիկնայք և պարոնայք.

Հայաստանի համար հիրավի մեծ պատիվ է, որ ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրեն են վստահել Ֆրանկոֆոնիայի 35-րդ Նախարարական համաժողովի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կազմակերպումը։ Սա միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է, և Հայաստանը լիովին գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը՝ հանձնառու լինելով դրանց կազմակերպմանն ամենաբարձր մակարդակով:

Անկասկած, Ֆրանկոֆոնիան կարևոր լծակ է մեր երկրում ֆրանսերեն լեզվի էլ ավելի տարածման համար, սակայն Ֆրանկոֆոնիան մեզ համար չի սահմանափակվում միայն լեզվական ընկալմամբ: Ֆրանկոֆոնիան մեզ բոլորիս համար արժեքների, հանդուրժողականության և բազմազանության հարթակ է, որտեղ մենք փորձում ենք արձագանքել մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերներին՝ այսօր աշխարհում մեր կողմից պաշտպանվող արժեքներին համահունչ:

Հաշվի առնելով կազմակերպության աշխարհագրական սփռվածությունը, որը ներառում է բոլոր մայրցամաքները՝ Ֆրանկոֆոնիան կարևոր հարթակ է տնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության և փոխանակումների համար։ Այն  հնարավորություն է տալիս մեզ էլ ավելի ճանաչելու միմյանց, հարգելու կարևոր նպատակ հանդիսացող «Ապրել միասին»-ը՝ ներդաշնակության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ներքո: Կազմակերպությունում առկա համագործակցությունն ուղղված է այդ արժեքների տարածմանը, որը և հանդիսանում է միջազգային հարաբերություններում խաղաղության և կայունության գրավականը:

Մեր երկրների կանայք և տղամարդիկ մշտապես եղել են և պետք է լինեն Ֆրանկոֆոնիայի նպատակների առանցքը։ «Ապրել միասին» ասելով նկատի չունենք միայն մեր կառավարություններին, «Ապրել միասին»-ը վերաբերում է մեր ժողովուրդներին: Սա է ֆրանկոֆոնիայի նպատակների կիզակետը, որտեղ մենք տեսնում ենք հսկայական ներուժ այս կազմակերպության համար:

Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության ընթացքում և հետագայում բոլորս միասին աշխատելու ենք Ֆրանկոֆոնիայի այս արժեքներն առաջ տանելու ուղղությամբ:

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ ընգծել, որ մեր երկիրն այժմ մի ժամանակահատված է ապրում, երբ վերահաստատվել է մեր ժողովրդի հանձնառությունն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին. դրանք ֆրանկոֆոնիայի արժեքներն են, որոնք հանդիսանում են նաև Թավշյա հեղափոխության խորհրդանիշը։ Հույս եմ հայտնում, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի մեր նոր, բայց նաև մի քանի հազարամյա Հայաստանը, իր 2800-ամյա մայրաքաղաքով և ֆրանկոֆոն տարածության հարուստ մշակութային բազմազանության մեջ իր բացառիկ մշակութային ժառանգությամբ:

Բարի գալուստ Հայաստան,

Մինչ մեր աշխատանքները սկսելը խնդրում եմ բոլորիդ մեկ րոպե լռությամբ հարգել  Վիետնամի նախագահ Թրան Դայ Քուանգի հիշատակը։