Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ՀԸԳՀ իրագործման ընթացքը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ․ տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ներգրավված պատասխանատու պաշտոնատար անձինք։ Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել օրենսդրական բարեփոխումների, կառավարման համակարգի բարելավմանը, արդարադատության, մարդու իրավունքների, տնտեսական մրցունակության, շրջակա միջավայրի պահպանության և թվային ոլորտում նախաձեռնված ծրագրերին։

Քննարկվել են Համաձայնագրի իրագործման հաստատված ժամանակացույցին վերաբերող հարցեր, զեկուցվել է, որ առանձին ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ։ Որպես համագործակցության առանցքային օրինակներ՝ ներկայացվել են արդարադատության բարեփոխումների օրակարգի առաջխաղացումը, հանրային կառավարման ոլորտում գործիքակազմի արդիականացումը, կոռուպցիայի դեմ պայքարի և թվային լուծումների ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Քննարկման ընթացքում կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն առանցքային նշանակություն ունի Հայաստան-Եվրոպական միություն գործընկերային հարաբերություններում։

Վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին՝ ուղղված Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների և ծրագրերի հետևողական կատարմանը, դրանց իրականացման թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև առաջընթացի և արդյունքների հանրային ներկայացման բարելավմանը։

Քննարկման ավարտին ամփոփվել են արդյունքները և հստակեցվել են հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։