Իրանն Ադրբեջանին և Վրաստանին առաջարկում է TRACECA-ի շրջանակում տարանցիկ միջանցք ստեղծել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանն առաջարկում է TRACECA-ի (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի) շրջանակում ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք։ Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարի խորհրդական Ամին Տարաֆոն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ նախաձեռնությունը հայտարարվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ և արժանացել պաշտոնյաների հավանությանը։ Տարաֆոյի խոսքով՝ այս տարի Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը կգլխավորի TRACECA-ն։

TRACECA-ն միջազգային ճանաչում ունեցող ծրագիր է, որը նպատակ ունի զարգացնել տնտեսական հարաբերությունները, առևտուրը և տրանսպորտային հաղորդակցությունները Սև ծովի ավազանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։ Միջազգային տրանսպորտային այս միջանցքը ներառում է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին բազմակողմ հիմնական համաձայնագրին (BMA TRACECA) մասնակցող 14 երկրների տրանսպորտային համակարգը՝ Ադրբեջան, Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռումինիա, Տաջիկստան, Թուրքմենստան, Թուրքիա, Ուկրաինա, Ուզբեկստան։

Հավելենք, որ իրանցի նախարարի Ադրբեջան այցի ընթացքում ադրբեջանական և իրանական պատվիրակությունները Կովսականում և Նախիջևանում ծանոթացել են ճանապարհների և էլեկտրաէներգիայի ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի