Ինձ ամեն օր վիրավորում են, թևերս չեմ քշտում գնում ծեծելու․ հուսով եմ՝ հասկացանք. Ավինյանը՝ թաղապետերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

«Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չէ, այո՛, ունի կուսակցականներ, ովքեր ելնում են կուսակցական գաղափարախոսությունից, բայց ուզում եմ կրկին բոլորիդ հիշեցնել՝ բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի այն հայտարարությանը, որ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնանակության դեպքում իրենք (ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագիր կնքած «Հանրապետություն» խմբակցությունը) վայր կնեն իրենց լիազորությունները։

«Տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել, սա չի նշանակում, որ մեր որևէ մկան պետք է ավել շարժում կատարի։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներում։ Մյուս հատվածին անգամ գնահատական չեմ ուզում տալ։ Ամեն օր ինչ-որ մեկը ինձ վիրավորում է, ի՛նձ, բոլորի՛ս, թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չէ, դա չի կարող լինել մեր վարքականոնը։ Դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, և ով սխալ»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։