Տանիքներին տեղադրված արևային պանելները էներգետիկ ոլորտում խնդիրներ են առաջացնում․ Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի` 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Նա խոսեց էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներից։

Նա չշրջանցեց նաև արևային էներգիայի արտադրության հարցերը՝ ընդգծելով, որ տանիքներին տեղադրված արևային պանելները էներգետիկ ոլորտում խնդիրներ են առաջացնում։ Մեսրոպյանի տեղեկացմամբ՝ այսօր մենք ունենք 450 մեգավատ հզորությամբ արևային կայաններ։

«Սեփական կարիքների համար տանիքներին տեղադրած համակարգերի առաջացրած խնդիրը հետևյալն է․ ժամը 09:00- ից մինչև 17:00-ն այդ բաժանորդները չեն մասնակցում հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի պահանջարկին։ Էդ մարդիկ ինքնաբավ են, հետևաբար, էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազում է։ Օգտվում են իրենց արևներից և այդ ժամերին սպառման գրաֆիկը «ռեզկի»  իջնում է և համակարգային խնդիր է առաջանում։ Ատոմակայանում, մյուս էլեկտրակայաններում կարող ես բեռնաթափման հրահանգ տալ և կարգավորումներ անել, իսկ արևային դեպքում դա հնարավոր չէ։ Հետևաբար, ստիպված ենք լինում մյուս կայանները բեռնաթափել, որը խնդիր է։ Ինչու է խնդիր բեռնաթափել մյուս էլեկտրակայանները ընդհուպ մինչև ատոմակայանը․ երբ բեռնաթափում ես անում, վառելիքի ծախսը մեծանում է, տեխնիկական այլ խնդիրներ ևս առաջանում են։ Այս տարի արդեն բեռնաթափման դեպք ունեցել ենք»,- բացատրեց հանձնաժողովի նախագահը։

Մեսրոպյանը նաև նշեց, որ ամպամած եղանակին, երբ արևային կայաններն էներգիա չեն արտադրում, այդ բաժանորդները միանում են հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի պահանջարկին։

«Ստացվում է մի իրավիճակ, որ դու կարող ես մի օր ջերմակայանը կանգնեցնել, մյուս օրը միացնել,  հաջորդ օրը խորը բեռաթափել, իսկ դա անթույլատրելի ռեժիմներ են էլեկտրաէներգետիկայի ոլորտում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։