Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում կեղծ մեղադրանքներով․ փաստաբանը՝ ԱՄՆ կոնգրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացված «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո» թեմայով լսումների ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին և Արցախում իրավիճակին։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է իմիջ ձևավորվել, որ պետական գործիչ է, խաղաղություն կառուցող, բայց նա փաստացի բռնապետ է։

Գենսերը մեջբերել է միջազգային տարբեր կառույցների գնահատականները Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ երկրում 300-ից ավելի քաղբանտարկյալ կա՝ չհաշված հայ քրիստոնյաները։

«2023 թվականի սեպտեմբերին Ալիևն էթնիկ զտման արշավ սկսեց ԼՂՀ-ի դեմ՝ ստիպելով 120,000 հայերին փախչել Հայաստան՝ լուծարելով իրենց ինստիտուտերը և գերեվարելով նրանց ղեկավարությանը։ Արդեն 18 ամիս է՝ Ռուբեն Վարդանյանը ձերբակալված է Ադրբեջանի կողմից»,- ասել է Գենսերը՝ հավելելով, որ Վարդանյանի հանցանքը Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքին աջակցելն էր։

Նա նաև ներկայացրել է, որ էթնիկ զտումից հետո Ադրբեջանն արագացրել է տարածաշրջանից հայերի հետքերը վերացնելու ջանքերը։

«Ռուբենի բանտարկումը Ալիևի շարունակական դաժանության մեծ խորհրդանիշ է»,- ասել է նա՝ նշելով, որ նրան ցմահ ազատազրկում է սպառնում կեղծ մեղադրանքներով։

Գենսերը նաև նշել է, որ  դատավարությունները ևս խախտումներով  են տեղի ունենաում փակ հանրությն համար, առանց միջազգային փաստաբանի մասնակցության։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  ընտրվելուց առաջ գրառում էր արել Արցախում էթնիկ զտման մասին, ինչպես նաև Թրափի վարչակազմի պաշտոնյայի կոչը հայերին ազատ արձակելու մասին։ Գենսերը ընդգծել է, որ բռանպետները չեն ազատում եբ նրանց ասում են, այլ  այն դեպքում երբ  սիտպված են վատ հետևանքների մեջ ընտրություն կատարելիս։Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և  պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան