ՌԴ-ն ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինայի տարածքը․ Խարկովում 45 մարդ է վիրավորվել, Դնեպրում մեկ զոհ կա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական զորքերը ապրիլի լույս 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի  Խարկովի և Դնեպրի շրջաններին։ Խարկովում վիրավորվել է 45 մարդ, Դնեպրում 1 զոհ կա, հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տվյալներով՝ ռուսական բանակը քաղաքի վրա 16 անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել։

«Վնասվել են բազմահարկ շենքեր և մասնավոր տներ, բժշկական հաստատություն և քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- գրել է Տերեխովը։

Փրկարարները հայտնում են, որ անօդաչու թռչող սարքերի հարվածները քաղաքի տարբեր մասերում տասը հրդեհ են առաջացրել։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի հաղորդմամբ էլ՝ հարվածի հետևանքով վիրավորվել է 45 մարդ։

«14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 5-ը հոսպիտալացվել է։ Տուժածների թվում են երկու երեխա և մեկ հղի կին։ Խարկովում տուժածներին օգնելու համար ուղարկվել է շտապօգնության 13 բրիգադ»,- նշել է Սինեգուբովը՝ հավելելով, որ վնասվել են բազմահարկ շենքեր և մասնավոր տներ, բժշկական հաստատություն և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Դնեպրոպետրովսկի մարզային  իշխանությունները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին։ Մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի փոխանցմամբ՝ 53-ամյա տղամարդ է զոհվել։ Նա հայտնել է, որ ամենամեծ ավերածությունները տեղի են ունեցել մասնավոր հատվածում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի