Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքները և հաղթել, եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի տարի․ ԱՄՆ փոխնախագահ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքը և հաղթել պատերազմում, եթե այն «շարունակվի ևս մի քանի տարի»։ Այս մասին ամերիկացի փոդքասթեր Չարլի Քըրքի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, գրում է Current time-ը։

Նա նշել է, որ երկարատև պատերազմը կարող է հանգեցնել ժողովրդագրական կոլապսի, միջուկային հարվածի և Ուկրաինայի համար անդառնալի կորուստների։

«Կարծում եմ՝ հիմնական լրատվամիջոցներում կա մի տարօրինակ գաղափար, որ եթե սա շարունակվի ևս մի քանի տարի, ռուսները կընկնեն, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը, ամեն ինչ կվերադառնա նրան, ինչ կար առաջ։ Սա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք»,- ասել է Վենսը։

Նա նաև հավելել է, որ ևս մի քանի տարի նման պատերազմը կհանգեցնի հասարակության փլուզման, քանի որ «այս երկու երկրների ժողովրդագրական ցուցանիշները մղձավանջային են»։ Վենսը նաև վստահեցրել է՝ Սպիտակ տունը զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորման գործում։

«Ռուսները և ուկրաինացիները դադարեցրե՞լ են կռվելը։ Ո՛չ։ Բայց մենք, անկասկած, ավելի մեծ առաջընթաց ենք գրանցել երեք ամսվա ընթացքում, քան նախորդ երեք տարիներին։ Երբեմն պետք է ճնշում գործադրել, երբեմն ավելի բարյացակամ լինել, երբեմն պարգևատրումներ խոստանալ, իսկ երբեմն՝ պատիժ խոստանալ, քանի որ «դա կեղտոտ, սովորական աշխատանք է»»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը նաև ասել է, որ երբեմն լինում են իրավիճակներ, երբ հիասթափություն կա թե՛ ռուսների, թե՛ ուկրաինացիների հետ կապված։ Նա շեշտել է՝ լինում են պահեր, երբ ինքը ցանկանում է հրաժարվել բանակցություններից, բայց ԱՄՆ նախագահը թույլ չի տալիս դա անել։

«Բանակցությունների բնույթն այդպիսին է. դուք հետ-առաջ եք գնում։ Եվ երբեմն ուզում եք ձեռքերը վեր բարձրացնել, բայց նախագահ Թրամփը թույլ չի տալիս մեզ դա անել։ Նա անընդհատ ստիպում է մեզ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, անընդհատ գտնել խնդրի լուծում, մոտեցնել կողմերին։ Եվ հենց այդտեղ են հիմա բանակցությունները»,- նշել է նա։

Հավելենք, որ ապրիլի 23-ին Հնդկաստան կատարած այցի ժամանակ Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը չհամաձայնվեն պատերազմը դադարեցնելու՝ Վաշինգտոնի կոնկրետ ծրագրին։

«Մենք երկու կողմերին՝ Ռուսաստանին և Ուկրաինային, շատ կոնկրետ առաջարկ ենք ներկայացրել։ Ժամանակն է կա՛մ համաձայնել, կա՛մ Միացյալ Նահանգները պետք է դուրս գա այս գործընթացից»,- ասել էր ԱՄՆ փոխնախագահը։

Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր իր գերակա խնդիրն է դարձրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցումը։ Այս ընթացքում ԱՄՆ նախագահը բազմիցս կողմերին անհապաղ և լիակատար հրադադարի կոչ է արել։ Մինչ Զելենսկին համաձայնել է Թրամփի առաջարկին, Պուտինը շարունակում բանակցել Վաշինգտոնի հետ մանրամասների շուրջ։ Փորձագետներն էլ նշում են, որ Պուտինը ձգձգում է բանակցությունները, քանի որ ռուսական զորքերն առավելություն ունեն մարտադաշտում, և ներկայիս շփման գծի երկայնքով հրադադարը կխանգարի նրան լիովին գրավել Ուկրաինայի չորս շրջանները, որոնք Ռուսաստանը բռնակցել է 2022 թվականին՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի