Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին. Երևանի 12 վարչական շրջանում և մարզերի 79 բնակավայրում կանցակցվեն միջոցառումներ

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:

Նույն օրը մայրաքաղաք Երևանում և Հայաստանի 2025թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:

Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացնում են «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով ուսումնական նախագծեր: Դպրոցականները նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը: Ապրիլի 26-ին բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն նախագծային աշխատանքները:

Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 26-ին կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։

Քաղաքացու օրվա շրջանակում կձևավորվեն երկու խոշոր հարթակներ. Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 16:00-18:00-ն և 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանի կենտրոնական հրապարակում ժամը 11:30-18:00-ն կկազմակերպվեն մշակութային ծրագրեր՝ Գեղագիտության ազգային կենտրոնի սաների, քոլեջների նվագախմբերի և երգչախմբերի, արվեստի դպրոցների ժողովրդական և էստրադային վոկալ և պարային խմբերի, ինչպես նաև հայտնի երաժշտական խմբերի մասնակցությամբ:

Կազմակերպվող հանրային հանդիպում-քննարկումներում որպես բանախոսներ հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչները, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում հաջողություններ արձանագրած, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչները, որոնք կներկայացնեն պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը: Բանախոսները հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններն ու ձեռքբերումները կներկայացնեն՝ միաժամանակ քննարկելով հանդիպման մասնակիցների, հատկապես երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր:

ՀՀ մարզերում և քաղաքամայր Երևանում բանախոսությունների մեկնարկը նախատեսվում է ժամը 12:00-ին կամ 15:00-ին, այնուհետև կլինեն բանախոսություններն ամփոփող կարճ մշակութային միջոցառումներ՝ համայնքների արվեստի դպրոցների սաների և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:

Բացի վերոնշյալ հարթակներից՝ Քաղաքացու օրվա շրջանակում երիտասարդների մասնակցությամբ բանախոսություն-քննարկումներ են կազմակերպվելու նաև պետական աջակցությամբ ստեղծված «Իջևան Լոֆթ», «Դուկո», «Մեղրի Լոֆթ», «ԾոՎեմ», «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» երիտասարդական կենտրոններում:

Միջոցառումների այս ձևաչափը նպատակաուղղված է հանրության գիտակցության մեջ «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորմանը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը։

Քաղաքացու օրվան նվիրված մշակութային միջոցառումների և բանախոսության հարթակների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից: