Շոյգուն հայտարարել է, թե ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել Արևմուտքի ագրեսիայի դեպքում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների կողմից ագրեսիայի դեպքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«2024 թվականի նոյեմբերին փոփոխություններ կատարվեցին Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքներում, որոնց համաձայն՝ Ռուսաստանն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք իր կամ Բելառուսի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ սովորական զենքի կիրառմամբ»,- ասել է նա։

Պաշտոնյան հավելել է՝ ուշադիր հետևում են եվրոպական երկրների ռազմական նախապատրաստություններին։

«Համաձայն ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարության՝ եթե օտարերկրյա պետությունները կատարեն ոչ բարեկամական գործողություններ, որոնք սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, մեր երկիրը օրինական է համարում ձեռնարկել սիմետրիկ և ասիմետրիկ միջոցներ, որոնք անհրաժեշտ են նման գործողությունները ճնշելու և դրանց կրկնությունը կանխելու համար»,- նշել է Շոյգուն։

Ըստ նրա՝ միջուկային զսպումն «իրականացվում է այն պետությունների և ռազմական կոալիցիաների նկատմամբ, որոնք Ռուսաստանը դիտարկում են որպես պոտենցիալ հակառակորդի և ունեն զանգվածային ոչնչացման զենք կամ ընդհանուր նշանակության ուժերի զգալի մարտական ​​ներուժ։ Բացի այդ, նման գործողությունները վերաբերում են նաև այն պետություններին, որոնք իրենց տարածքն ու ռեսուրսները տրամադրում են Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի նախապատրաստման և իրականացման համար։

Շոյգուն հայտարարել է, որ «Ռուսաստանի և Բելառուսի միասնական պաշտպանական տարածքի ամբողջականության ապահովման, ռազմավարական զսպման միջոցառումների համատեղ իրականացման խնդիրներն ամրագրված են Միութենական պետության անվտանգության հայեցակարգում և Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության միջև անվտանգության երաշխիքների մասին 2024 թվականի դեկտեմբերին ընդունված պայմանագրում, որը մշակվել է երկու երկրների անվտանգության խորհուրդների անմիջական մասնակցությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի