Պատգամավորները ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Քաղաքականություն
23.04.2025 | 15:48
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին և ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր: