Տնային կալանքի պայմաններում հնարավոր կլինի հեռավար աշխատել. ԱՆ -ն նախագիծ է ներկայացրել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արադարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երբ դատարանի որոշմամբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ դատարանը կիրառում է տնային կալանք և տնային կալանքով չեն սահմանվում աշխատանքի կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ, ապա աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ իր բնակության տարածքից կատարել աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Ներկայացվել են նաև տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղի (պաշտոնի), իսկ աշխատողի լիազորությունները գործատուի և աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում՝ նաև վարձատրության պահպանմանը վերաբերող կարգավորումները:

Տիգրան Դադունցն իր զեկուցմամբ անդրադարձել Նախագծի երկրորդ ընթերցմանն ընդառաջ Կառավարության գրավոր առաջարկներին: Մասնավորապես, նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը գործատուին ուղարկելու փոխարեն նախատեսել, որ քննիչը տեղեկացնելու է գործատուին որոշման մասին:

Նախագծով առաջարկվում է նաև, որ տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին՝ նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը:
Տիգրան Դադունցի նշմամբ այդպիսով հստակ կսահմանվեն դրույթներ, որոնցից պարզ կդառնա, թե ինչպես է տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի գործատուն իրազեկվելու վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառված լինելու, կիրառված սահմանափակումների բնույթի և ծավալի մասին: