ՀՀ-ն 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիային
Տնտեսություն
23.04.2025 | 10:12
Կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը 49 մլն դրամ կհատկացվի։ Այս գումարը նախատեսվում է ուղղել Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն։
Մարդասիրական օգնության շրջանակում անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։
Հիշեցնենք` կառավարությունը ևս մեկ օգնություն մարտի 21-ին էր փոխանցել։ Բեռները տեղափոխվել էին հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետով։