«Վարան Արմենիա»-ն ռադիոթերապևտիկ նոր սարքավորումներով կհզորացնի ուռուցքաբանական ծառայությունը. ՀՀ ԱՆ

Լուրեր

14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
Բոլորը

Իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերությունը ծրագրում է Հայաստանի Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կազմում գործող իրենց ճառագայթային բուժման կենտրոնը համալրել ամերիկյան «Վարիան (Varian, Inc.) ընկերության ևս մեկ նորագույն գծային արագացուցիչով, ինչն էապես կբարձրացնի կենտրոնի թողունակությունը և ծառայությունների որակը. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում այս նպատակադրման մասին խոսել են ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջաթփանահը եւ «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամին՝ շեշտելով իրենց պատրաստակամությունը՝ ուռուցքաբանության կենտրոնում իրենց կողմից արդեն իսկ ներդրված սարքավորումների ցանկը համալրել ու պացիենտների համար հնարավորին չափ մատչելի ու բարձրակարգ ծառայություններ ապահովել:

 

Մոհամմադ Հաջաթփանահն առաջարկել է անհրաժեշտության դեպքում նաև հայ և իրանցի բժիշկների միջև մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպել՝ ներդրվելիք ռադիոթերապևտիկ նոր սարքավորումներով աշխատանքները սահուն կազմակերպելու համար:

 

Նախարար Թորոսյանն ընդգծել է ուռուցքաբանության ոլորտի արդիականացման կարևորությունն ու փոխանցել, որ եկող տարի ոլորտին հատկացվող բյուջետային հատկացումները որոշակիորեն կաճեն: «Բնականաբար, դա էլ բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար, սակայն ծառայությունների որակի բարձրացումն ու դրանց հասանելիության ապահովումը շարունակում է մնալ առողջապահության նախարարության ներկայիս գլխավոր հարցերից: Ռադիոթերապևտիկ նոր սարքավորումների տեղադրմամբ համապատասխան նոր ծառայությունների մատուցումը խիստ անհրաժեշտ է քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիների համար», – ասել է նախարարը:

 

Կողմերը պայմանավորվել են համատեղ գործակցությանն առնչվող հարցերն առավել առարկայորեն քննարկել հետագա հանդիպումների ընթացքում: Ընկերությունը պատրաստ է կատարել նաև ծախսերի վերահաշվարկ, որպեսզի ծառայությունների գները վերանայվեն դեպի իջեցում։