Երկրից դուրս կյանքի գոյության առաջին նշաններն են հայտնաբերվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության նշաններ են հայտնաբերել: Անցկացված հետազոտության համաձայն` հայտնաբերվել են միացություններ, որոնք Երկրի վրա առաջանում են միայն կենդանի օրգանիզմների կողմից, հայտնում է Euronews-ը:

Աստղագետները Ջեյմս Ուեբ աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են կյանքի գոյության մասին վկայող  քիմիական միացություններ մեր Արեգակնային համակարգից դուրս մոլորակի վրա,  սակայն զգուշացնում են, որ իրենց եզրակացությունները հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

«Սա մինչ այժմ եղած ամենահզոր վկայությունն է՝ Արեգակնային համակարգից դուրս կենսաբանական ակտիվության հնարավորության մասին», -ուղիղ եթերում հայտարարել է Քեմբրիջի համալսարանի աստղաֆիզիկոս Նիկկու Մադհուսուդհանը։

Անկախ գիտնականներն այս հայտնագործությունը հետաքրքիր են անվանել, բայց դեռևս ոչ բավարար՝ որպես այլ մոլորակի վրա կյանքի գոյության ապացույց։

Վերլուծելով NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության Ջեյմս Ուեբ աստղադիտակի տվյալները՝ գիտնականները մոլորակի մթնոլորտում հայտնաբերել են դիմեթիլ սուլֆիդի և դիմեթիլ դիսուլֆիդի առկայության ապացույցներ: Հետազոտողներն ընդգծում են, որ խոսքը կենդանի օրգանիզմների իրական հայտնաբերման մասին չէ, այլ՝ կենսաբանական գործընթացի ցուցիչի։ Հետևաբար՝ արդյունքներին պետք է վերաբերվել զգուշությամբ, և անհրաժեշտ են լրացուցիչ դիտարկումներ։

Մոլորակը գտնվում է մեզնից 124 լուսատարի հեռավորության վրա, ավելի քան երկու անգամ մեծ է Երկրից և ութ անգամ ավելի մեծ զանգվածով։