FT-ն հայտնում է, որ Raiffeisen Bank-ը դադարեցրել է ՌԴ-ից հեռանալու գործընթացը․ բանկը հերքում է

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Ավստրիական Raiffeisen Bank International-ը՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանում բիզնեսը պահպանած ամենամեծ արևմտյան բանկը, դադարեցրել է ռուսական դուստր ձեռնարկությունը վաճառելու փորձերը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Այս մասին գրել է The Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է փետրվարին։

«Սա անհրաժեշտ է՝ իրավիճակը գնահատելու և հասկանալու համար՝ արդյո՞ք ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է փոխվել»,- ասել է  աղբյուրներից մեկը։

FT-ի հրապարակման օրը, սակայն, Raiffeisen Bank International-ի մամուլի քարտուղար Քրիստոֆ Դանցը ՌԻԱ Նովոստիին հերքել է տեղեկությունը, որ բանկային խումբը որոշել է սառեցնել ռուսական շուկայից դուրս գալու գործընթացը։

«Վաճառքի գործընթացը չի դադարեցվել կամ սառեցվել»,- ասել է նա։

Ուկրաինա ռուսական լայնաշաստաբ ներխուժումից հետո Raiffeisen Bank International-ը, ի տարբերություն շատ ուրիշների, այդպես էլ չլքեց ռուսական շուկան, չնայած մտադրության մասին հայտարարել է 2022 թվականից ի վեր։

2024 թվականի սեպտեմբերի 5-ին Կալինինգրադի մարզի Արբիտրաժային դատարանը որոշում էր կայացրել գրավ դնել  արտասահմանյան սեփականատերերով ամենամեծ ռուսական բանկի բաժնետոմսերի վրա։ Ինչպես այն ժամանակ հաղորդել էր «Կոմերսանտ» թերթը՝ դատարանը դատական ​​​​վարույթի ամբողջ ընթացքում ժամանակավոր արգելք է դրել բանկի բաժնետոմսերի հաշվապահական հաշվառման և իրավունքների փոխանցման վերաբերյալ գրառումներ կատարելու վրա։

Արևմտյան իշխանությունները և կարգավորող մարմինները ճնշում են գործադրում RBI-ի վրա՝ ձգտելով արագացնել բանկային խմբի՝ Ռուսաստանից դուրս գալու գործընթացը։ 2024 թվականին Եվրոպական կենտրոնական բանկը Raiffeisen Bank International-ին և Ռուսաստանում դեռևս գործող այլ եվրոպական բանկերին հանձնարարել էր արագացնեն այդ երկրում իրենց բիզնեսի կրճատման աշխատանքները, եթե չկարողանան այն վաճառել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի