Tesla-ն կեղծո՞ւմ է մեքենայի օդոմետրի ցուցմունքը․ Մասկի ընկերությանը դատի են տվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ամերիկյան Tesla-ն բախվել է հավաքական հայցի հետ, որի համաձայն` ընկերությունն իր էլեկտրական ավտոմեքենաների օդոմետրերը (վազքաչափը) կարգավորում է այնպես, որպեսզի դրանք ավելի արագ հասնեն երաշխիքային սահմանին, որի արդյունքում ընկերությունը կխուսափի վերանորոգման ծախսերից, հայտնում է Reuters-ը:

Բողոք ներկայացրածներից Նյարի Հինթոնը պնդում է, որ Tesla-ի օդոմետրի ընթերցումները հիմնված են էներգիայի օգտագործման, վարորդի վարքագծի և «կանխատեսողական ալգորիթմների» վրա, այլ ոչ թե` իրական անցած ճանապարհի։

Նա նշել է, որ 2022թ. դեկտեմբերին գնել է 2020 թվականի Model Y, որի վրա նշված էր 36,772 մղոն, սակայն, ըստ իր փորձի և մնացած մեքենաների, այն առնվազն 15 տոկոսով արագ է չափում անցած ճանապարհը։ Օրինակ՝ որոշ ժամանակ այն ցույց էր տալիս, թե ինքն օրական անցնում է 72 մղոն, մինչդեռ իրականում նա առավելագույնը անցնում էր 20 մղոն։

Լոս Անջելեսի բնակիչ Հինթոնը նշել է, որ սա հանգեցրել է 50,000 մղոն երաշխիքի վաղաժամ ավարտին, ինչի հետևանքով նա ստիպված է եղել վճարել $10,000 ընթացային (կախոցային) համակարգի վերանորոգման համար, որը ենթադրում էր, որ Tesla-ն պետք է ծածկեր։

«Կապելով երաշխիքային սահմանները և վարձակալության մղոնային սահմանափակումները ուռճացված «օդոմետրի» ընթերցումների հետ՝ Tesla-ն ավելացնում է վերանորոգման եկամուտը, նվազեցնում է երաշխիքային պարտավորությունները և ստիպում է հաճախորդներին ժամանակից շուտ ձեռք բերել երկարաձգված երաշխիքներ»,- ասված է բողոքի մեջ։

Tesla-ն և ընկերության փաստաբանը հինգշաբթի օրը անմիջապես չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին, սակայն նախկինում հերքել են հայցում ներկայացված բոլոր էական պնդումները։

Հինթոնը պահանջում է փոխհատուցում և պատժիչ վնասների վճարում Կալիֆոռնիայում Tesla-ի վարորդների համար, ինչը կարող է ներառել ավելի քան մեկ միլիոն մեքենա, ըստ դատարանի փաստաթղթերի։

Tesla-ն այս ամիս հայցն ուղարկել է Լոս Անջելեսի դաշնային դատարան՝ այն տեղափոխելով այդ քաղաքի նահանգային դատարանից։

Ավտոմեքենա արտադրողը նախկինում ևս բախվել է դատական գործերի՝ կապված մեքենաների ճանապարհային հեռավորության չափի ուռճացման հետ։

2024թ. մարտին Օքլենդի դաշնային դատավորը որոշել էր, որ այդ գործով դիմած վարորդները պետք է իրենց պահանջները ներկայացնեն առանձին, ոչ թե հավաքական հայցով։