ԱՄՆ-ը փակում է Սիրիայում 8 բազաներից 3-ն ու կրճատում զորքերի թիվը

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը փակում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իր ութ օպերատիվ բազաներից երեքը, իսկ երկրում տեղակայված ամերիկացի զինվորների թիվը 2000-ից կրճատում է մինչև 1400-ի։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ փակվում են Mission Support Site Green Village, MSS Euphrates բազաներն ու ևս մեկ շատ ավելի փոքր օբյեկտ։ Ըստ NYT-ի՝ 60 օրից ամերիկացի հրամանատարները պետք է որոշեն՝ արդյո՞ք արժե ավելի շատ կրճատել զորակազմը։

Մասնագետները խորհուրդ են տվել Սիրիայում թողնել առնվազն 500 ամերիկացի զինծառայողների, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խորը կասկած է հայտնել» երկրում ընդհանրապես ամերիկյան զորք պահելու վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցի՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումը նվազեցրել է Սիրիայում սպառնալիքների թիվը՝ «գոնե առայժմ»։

NYT-ի զրուցակիցներն ասել են, որ Սիրիայում ամերիկացի զինվորականները, չնայած քիչ են, սակայն մտադիր են շարունակել աջակցել քրդերի ղեկավարած «Սիրիական դեմոկրատական ուժերին» (SDF)։ Մարտի 10-ին հայտնի էր դարձել, որ SDF-ը Սիրիայի նոր իշխանությունների հետ համաձայնության է հասել քաղաքացիական ու ռազմական կառույցները նոր քաղաքական համակարգում ներգրավելու հարցով։

Ավելի վաղ էլ իսրայելական Ynet-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է երկու ամսվա ընթացում զորքերի դուրսբերումը սկսելու մտադրության մասին։ Ըստ լրատվամիջոցի՝ իսրայելական ղեկավարությունը փորձում է համոզել  ԱՄՆ-ին վերանայել որոշումը՝ մտավախություն ունենալով, որ ամերիկացիների հեռացումը կբերի տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ուժեղացման։ Ապրիլի 16-ին էլ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է պահպանել ռազմական վերահսկողությունը Գազայում, Լիբանանում և Սիրիայում իր կողմից զբաղեցրած տարածքների նկատմամբ։ Նա նշել էր, որ բանակը կմնա «անվտանգության այդ գոտիներում»՝ վպաշտպանելու երկիրը թշնամական ուժերից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի