Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

ԱՄՆ պետքարուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուբիոն իր ռուսաստանցի գործընկերոջը փոխանցել է նույն ուղերձը, ինչ ԱՄՆ թիմը փոխանցել է ուկրաինական պատվիրակությանն ու եվրոպացի դաշնակիցներին Փարիզում, այն է՝ նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, և այժմ բոլոր կողմերին ներկայացրել են կայուն և տևական խաղաղության ուրվագծերը։

Ասվում է, որ Փարիզում ԱՄՆ առաջարկի խրախուսական ընդունելությունը ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է, եթե բոլոր կողմերը հանձնառու լինեն համաձայնության հասնելուն։

ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ Լավրովը և Ռուբիոն քննարկել են ԱՄՆ ներկայացուցիչների՝ Ուկրաինայի, Ֆրանսիայի ու եվրոպական այլ երկրների հետ Փարիզում կայացած բանակցությունները։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ այս շփումները տեղի են ունեցել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անցկացված խորհրդակցությունների թեմաներին համապատասխան, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի միջև Սանկտ Պետերբուրգում վերջերս կայացած զրույցին։

Լավրովը հաստատել է «Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ՝ ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառները հուսալիորեն վերացնելու համար»։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը պայմանավորվել են պահպանել կապը, այդ թվում՝ «հաշվի առնելով ամերիկացիների և եվրոպացիների կողմից ուկրաինական կողմի հետ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումները»։

Հավելենք, որ ապրիլի 17-ին Փարիզում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների, ինչպես նաև եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ֆրանսիական կողմը հայտնել է, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները հաջորդ շաբաթ Լոնդոնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի