Ինչու է Նիկոլ Փաշինյանը նախընտրում հետազոտվել մասնավոր, այլ ոչ թե պետական բուժհիմնարկում

Լուրեր

08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
Բոլորը

Մոտ տասը օր առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է, նա այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վարչապետի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ «Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։ Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է եւ շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»։

Factor.am-ի աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը նախընտրում է իր բուժզննումներն անցնել մասնավոր բժշկական կենտրոնում, այլ ոչ թե պետական կարգավիճակ ունեցողներում՝ մասնավորապես «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որը ևս բազմապրոֆիլ հիվանդանոց է։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է վարչապետի աշխատակազմին և խնդրել պարզաբանել, թե ինչով է պայմանավորված մասնավոր հիվանդանոցի ընտրությունը, արդյո՞ք չի վստահում պետական բուժհիմնարկների որակին։

««Նաիրի» ԲԿ-ի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն առավել մոտ է գտնվում վարչապետի կեցավայրին։ Թեև վարչապետը բժշկական կենտրոն մշտապես այցելում է աշխատաժամից դուրս, սակայն ժամանակի խնայողությամբ պայմանավորված՝ նախընտրելի է ամենամոտ բուժհաստատության ընտրությունը»,- պարզաբանել են վարչապետի աշխատակազմից։

Նարեկ Կիրակոսյան