Զախարովան հայտարարել է, թե «ԵՄ դիտորդները լրտեսներ են, աշխատում են ՀՀ-ի հետ սահմանակից բոլոր երկրների դեմ»․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպացիները, հատկապես՝ ֆրանսիացիները, առաջին հերթին հետաքրքված են տարածաշրջանի լարվածությամբ՝ սեփական աշխարահաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժոն-Նոել Բարրոյի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնման մասին հայտարարությունը։

Նա ասել է, թե պատրանքներ չունեն, և որ Հարավային Կովկասում Փարիզի իրական օրակարգը «որևէ ընդհանրություն չունի ապաէսկալացիայի, կարգավորման, խաղաղության հետ»։

«ԵՄ իսկական նպատակները Հայաստանում որևէ կերպ կապված չեն Բաքվի ու Երևանի միջև կարգավորմանը նպաստելու հետ։ Դիտորդները լրտեսներ են, որոնք աշխատում են Հայաստանի հետ սահմանակից բոլոր երկրների դեմ։ Դա ընդգծվել է շատ տարածաշրջանային խաղացողների կողմից։ Փարիզի ներկայացուցիչները հավաքված տեղեկությունները հայ գործընկերների հետ էլ չեն կիսում, դրանք ուղարկվում են Բրյուսել, քանի որ նպատակը այլ է»,- ասել է Զախարովան՝ կրկնելով ԵՄ դիտորդների վերաբերյալ Բաքվի քարոզչական թեզերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան