Հայաստանն ու Թուրքիան  քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերին, տարանցման հնարավորություններին ու մեծածավալ առևտրին վերաբերող հարցեր․ Միրզոյան

Լուրեր

08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
Բոլորը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:

Հարց. Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, որ երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք անպայմանորեն չեն արտացոլում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա իրական հարաբերություններն ու ընկալումները։ Ուստի կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է։

Ես հանդիպում եմ ունեցել նախարար Ֆիդանի հետ։ Սա, իհարկե, մեր առաջին հանդիպումը չէր։ Մենք շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ՝ կատարված քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի և տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ։

Հարց. Կարո՞ղ եք ավելի կոնկրետ նշել, գուցե մատնանշել որոշակի արդյունքներ։

Արարատ Միրզոյան․ Տեսեք, եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:

Այսինքն, գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։

Բայց միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին, այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն, կան բազմաթիվ հնարավորություններ։