Փարաքարում Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով ընտրվեց համայնքապետ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոյկոտի ֆոնին՝ այսօր «Միասնություն» դաշինքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին ավագանին օրենքի ուժով ընտրված համարեց համայնքի ղեկավարի պաշտոնում։ Մարտի 30-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գրիգորյանը 57 տոկոս ձայն էր հավաքել։

Ավագանու առաջին նիստին չէին մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» ավագանու անդամները և համայնքի նախկին ղեկավար «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Դավիթ Մինասյանը։ Նրա կուսակից ավագանու մյուս անդամը ներկա էր նիստին և կողմ քվեարկեց բոլոր որոշումներին։

Ավագանին որոշեց՝  նորընտիր համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը կերդվի ապրիլի 19-ին։ Հենց այդ օրը Վոլոդյա Գրիգորյանը կստանձնի համայնքի ղեկավարումը։

Նիստի օրակարգը սպառվելուց հետո Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ չէր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոյկոտը.

«Նիստերին մասնակցել-չմասնակցելը ՔՊ-ի որոշելիքն է, ինչ գործելաոճ ուզում է՝ թո՛ղ ընտրի, մենք մեծամասնություն ենք և ծառայելու ենք ի շահ համայնքի, ի շահ մեր բնակչի և ոչ մի խոչընդոտ չենք տեսնում այստեղ։ Իմ քաղաքական թիմն ունի մեծամասնություն, և հանգիստ կարող եմ համայնքը ղեկավարել, ես ասել եմ և կրկին հաստատում եմ՝ համայնքը ղեկավարելու համար որևէ առաջարկություն չեմ արել «Քաղաքացիական պայմանագրին» և չեմ էլ պատրաստվում»,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով հարցին, որ համայնքում դեռևս չավարտված ծրագրեր կան և հնարավոր է՝ կառավարությունը ֆինանսավորումը ձգձգի, որպեսզի դժգոհություններ առաջացնի համայնքի ղեկավարի շուրջ, Գրիգորյանը նշեց՝ միշտ կապի մեջ է լինելու բնակիչների հետ ու այդ մասին կտեղեկացնի բոլորին։

Հիշեցնենք՝ մարտի 30-ին Փարաքար համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ավագանու 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 12, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2: «Կայունություն» կուսակցությունն անցողիկ շեմը չի հաղթահարել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Փարաքարում 20 967 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11 528-ը։ Անվավեր է ճանչվել 23 քվեաթերթիկ։ Անճշտությունների թիվը 106 է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 3669 քվե, «Միասնություն» դաշինքը՝ 6508, «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցությունները համապատասխանաբար՝ 900 և 426 քվե։

 

Ռոզա Վարդանյան