Խնդրում  եմ Պ. Մանուկյանին և Ա. Բիլյանին չգնալ հացադուլի ծայրահեղ քայլին և հորդորում եմ Դատախազությանն ու դատարանին՝ ավելի լայն համատեքստի մեջ նայել այս երևույթին. Վարուժան Ավետիսյան

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Վարուժան Ավետիսյանի հայտարարություն է տարածել Սասնա Ծռերի գործով դատական նիստում Սմբատ Բարսեղյանին, Արմեն Բիլյանին և Պավել Մանուկյանին դեռևս կալանքի տակ պահելու անթույլատրելիության մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Արդեն ակնհայտ է, որ հատկապես խափանման միջոցը փոխելու հարցով պահանջը խիստ հասունացած է, միանգամայն արդարացի է և դա ոչ միայն կոնկրետ Պավել Մանուկյանի կամ  Արմեն Բիլյանի պահանջն է, այլ ամբողջ ժողովրդի պահանջն է: Իրավիճակ է փոխվել Հայաստանում, շարունակում է փոխվել ու այդ փոփոխությունը պետք է արձանագրվի: Եթե այդ փոփոխությանը համապատասխան որոշումներ չկայացվեն, ապա մենք կունենանք անցանկալի իրավիճակներ ամեն առումներով, թե’  հոգեբանական, թե’ ներքին լարումներ, թե’ ընդհանրապես ժողովրդի հույսի և հավատի անկում, և այլ կարևոր  որակական գործոնների կորուստներ, որոնք էապես կվնասեն մեր ազգային անվտանգությանը և մեր առաջընթացին: Այդ պատճառով ես հորդորում և խնդրում  եմ նախ Պ. Մանուկյանին և Ա. Բիլյանին չգնալ ծայրահեղ քայլի և իմանալ, որ դա ամբողջ ժողովրդի պահանջն է, և հորդորում եմ նաև Ձեզ`դատավարության մյուս մասնակիցներին (դատախազություն և դատարան), որ ավելի լայն համատեքստի մեջ նայեն այս երևույթին, քան թե ուղղակի որպես քրեադատավարական գործընթացի մի բաղադրիչի»: