ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը ՀՀ-ինն է, ոչ թե այլ երկրինը. Վարդանյանը` ԵՄ-ի հորդորին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.04.2025 | 13:55ԵՄ անդամ պետությունների կողմից թեկնածուներին տրված է շատ հստակ հրահանգ՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին․ հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն նախօրիեն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
Հարցի առնչությամբ Factor.am-ը մեկնաբանություն է խնդրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանից։