ՀՀ-ն շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը հանդիպել է Անգոլայի ԱԳ նախարարի հետ

Լուրեր

08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
Բոլորը

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել և Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն այս համատեքստում կարևորել է նաև Աֆրիկյան միությունում Անգոլայի նախագահության ակտիվ դերակատարումը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ շեշտելով Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու, այդ նպատակով քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։