Դատարանում ասաց՝ ես եմ սպանել ու փախավ․ սպանված կնոջ հարազատները արդարադատություն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել Մրգավետ համայնքի  մի քանի տասնյակ բնակիչներ։   Նրանք պահանջում են արդար դատաքննություն իրենց համագյուղացի Նարեկ Սարգսյանի գործով։

Նարեկ Սարգսյանի կնոջ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել էր 2022 թվականի մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն, ըստ մեղադրանքի, խեղդամահ է արել կնոջը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքի հետ։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ երկու օր առաջ Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մի տղամարդ հայտարարել է, որ ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին և հայտարարելուց հետո արագ հեռացել է։ Կառավարության շենքի մոտ գտնվող Նարեկ Սարգսյանի հայրն ասաց, որ այդ տղան իրենց գյուղից է, ընտանիքի մտերիմներից, անունն՝ Արսեն։ Կառավարության մոտ հավաքվածները պնդում էին, որ այդ հայտարարությունից հետո երիտասարդը լքել է դատարանի դահլիճը, իրենք նրան այլևս գյուղում չեն տեսել։

Նարեկ Սարգսյանի փաստաբանն ու մտերիմները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի ու իրավական ոլորտի պատասխանատուներից մեկի հետ՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումն ու հիմնավորումները։

Մանրամասները՝ տեսանյութում։