Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը, Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 4-ին Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում, թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի փոքր կենտրոնի բնակիչ 41 և 49 տարեկան երկու տղամարդու․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթի» վեց տարա, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և հոգեմետ երկու դեղահաբ: Երկրորդի խուզարկությամբ հայտնաբերվել է «Մեթադոնային լուծույթի» յոթ տարա, մեկը` կոնկրետ այլ անձի անվամբ:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևան քաղաքի վարչության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները հատուկ ուշադրություն են դարձնում տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, այսպես ասած` տեղադրման դեպքերին: Նման երկու դեպք նրանք բացահայտել են մարտի 31-ին և ապրիլի 1-ին:

Թմրանութի ապօրինի իրացման մի դեպք էլ բաժնի քրեական ոստիկանները բացահայտեցին ապրիլի 1-ին: Ըստ օպերատիվ տեղեկության` Նազարբեկյան թաղամասում ժամանակավոր բնակվող օտարերկրացի 29-ամյա երիտասարդը ապօրինի պահում, օգտագործում և իրացնում էր թմրանյութ: Ապրիլի 1-ին՝ ժամը 18-ին, Ներքին Շենգավիթում նա ձերբակալվեց և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ` ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մարտի 31-ին՝ գիշերվա ժամը 2-ին մոտ, մայրաքաղաքի Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 30 և 37 տարեկան երկու տղամարդ: Առաջինի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված և մարիխուանայով լցված չորս փաթեթ, երկրորդի մոտ` դեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ կար` ընդհանուր մոտ 90 գրամ քաշով և 226 գրամի նույն զանգվածով լցված պոլիէթիլենային փաթեթ, էլեկտրոնային կշեռք, նաև` ծալովի դանակ:

Ըստ վերջինիս` մարիխուանան մի օտարերկրացուց ձեռք է բերել 690 հազար դրամով: Ձեռնարկվում են միջոցառումներ` նրան թմրամիջոցն իրացրած օտարերկրացուն հայտնաբերելու ուղղությամբ:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առանձնապես խոշոր չափի թմրանյութ մայրաքաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև մարտի 20-ին: Այդ օրը՝ ժամը 14.40-ին, այս դեպքում` միայն թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Դավթաշենում ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Շերամի փողոցի բնակիչ 19-ամա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափը մի քանի անգամ գերազանցող՝ 70 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ:

Երիտասարդը հատնել է, որ փաթեթում հենց մեթամֆետամին է:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բոլոր դեպքերով էլ ձերբակալված անձինք դատարանի որոշմամբ կալանավորվել են»,- ասված է հաղորդագրությունում։