Ձնահյուսի բարձր վտանգի պատճառով Լարսի մի հատվածում երթևեկությունը սահմանափակվել է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։