ՌԴ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Խարկովին և Դնեպրին․ տուժածներ և ավերվածություններ կան

Լուրեր

09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ զինված ուժերն ապրիլի լույս 9-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական Խարկովին և Դնեպրին։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ տուժածներ և ավերածություններ կան, գրում է Current time-ը։

Մասնավորապես, Խարկովում «Շահեդ»-ների գրոհից հետո այրվում են պահեստներ և արտադրական օբյեկտներ, հայտնում է Ուկրաինայի փրկարար ծառայությունը։ Խարկովի շրջանային դատախազության տվյալներով՝ հարվածներ են հասցվել Օսնովյանսկի, Ինդուստրիալնի, Շևչենկովսկի և Կիևի շրջաններին։

«Հարվածներ են հասցվել քաղաքացիական ձեռնարկություններին, պահեստներին, արտադրական օբյեկտներին և տեխնիկական սպասարկման կայաններին»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը՝ հավելելով, որ հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 1200 ք․մ․։

Վնասվել են բնակելի, վարչական շենքեր, քաղաքացիական ձեռնարկություններ, բազմաթիվ մեքենաներ։ 65-ամյա մի տղամարդ գլխի բեկորային վնասվածք է ստացել։

Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտնում է, որ վնասվել են հինգ բազմահարկ շենքեր, որոնցից մի քանիսում վնասվել են գազատարները։ Ավերածություններ կան նաև մասնավոր հատվածում։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի տեղեկացմամբ էլ՝ վիրավորների թիվը հասել է 15-ի, նրանք 18-ից 87 տարեկան են։ Ութ մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։

«Մարդիկ ստացել են կտրած վերքեր, բեկորային վվասվածքներ, կապտուկներ, գանգուղեղային վնասվածք, ոմանց օգնություն է անհրաժեշտ եղել ուժեղ սթրեսի պատճառով»,- նշել է Լիսակը։

ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել նաև Կրամատորսկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորվել են 11-ամյա աղջիկ, նրա 34-ամյա մայրը և 55-ամյա մի կին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնում են, որ  ՌԴ-ն հարձակվել է 55 ԱԹՍ-ներով, որոնցից 32-ը խոցվել է, 8-ը չի հասել նպատակակետին։ Հարձակման հետևանքով տուժել են Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջանները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի