ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել
Քաղաքականություն
08.04.2025 | 14:22
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։