Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի»,- ասված է հաղորդագրությունում։