Վարչապետը մեզ դրեց փաստի առաջ․ Արմեն Աշոտյանը մանրամասներ հայտնեց երեկվա բանակցություններից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք երեկ վարչապետից անձամբ լսել ենք նրա կարծիքները և հայտնել, որ  բանակցություններ անցկացնելու մեր քաղաքական ձևաչափը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյան-ԱԺ երեք խմբակցություններ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են հրաժարվել հուշագրի ստորագրումից, Արմեն Աշոտյանն ասաց․ «Բառերի ճշգրտությամբ պետք է խոսենք այս մասին։ Երեկ եղել են առաջարկություններ, ըստ որոնց, եթե ուզում ենք հուշագիր ստորագրենք, ապա ընտրությունների ժամկետի մասին էլ պետք է քննարկենք, ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որը առաջարկում էր վարչապետը, այն էր, որ տեղափոխենք ընտրությունները մայիսին,  պատշաճ փոխենք ԸՕ, տեղեկացնենք Վենիետիկի հանձնաժողովին։ Այդ գործողությունները կաևրող էին լինել ընդհանուր քննարկված փաթեթի մաս։ Վարչապետն ասաց, որ ամեն ինչի մասին կարող է խոսել, բացի դեկտեմբերից»։

Արմեն Աշոտյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը դեռ չի առաքվել Ազգային ժողով, չի անցել միջազգային փորձաքննություն, ընդամենը տրվել են առաջարկություններ և այն, որ ամառը 3-4 նիստով տեղի է ունեցել, դա դեռ չի նշանակում, որ այն պատրաստ է։

Հարցին՝ ինչո՞ւ երեկ երեկոյան հապճեպությամբ ընդունվեց վիճահարույց  այդ օրինագիծը, Արմեն Աշոտյանն ասաց․ «Օրինագիծը հապճեպ չի քվեարկվել։ Վարչապետը մտել է բանակցությունների մեր խմբակցության ղեկավարի և ԱԺ նախագահի հետ: Նրան ասել են, որ եթե ուզում են բանակցությունները շարունակեն, իրենք ցերեկը չեն քվեարկի այս օրինագծի համար, այդ ընթացքում սակայն, վարչապետը պետք է գար բանակցությունների նոր ռաունդի, սակայն, փոխարենն ասել է, որ բանակցություններ չեն լինելու, իր վրա հույս չդնենք և ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին։ Այսինքն՝ օրինագծի քվերակությունը ցերեկը տեղի չունեցավ, այն հետաձգվեց, որ բանակցություններ լինեն, իսկ վարչապետը մեզ դրեց փաստի առաջ»։

Ի դեպ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ կեսօրից հետո ՀՀԿ-ի անունից հայտարարություն կտարածվի, որտեղ ընդհանրական գնահատականներ կտան երեկվա իրադարձություններին ու վարչապետի հետ հանդիպմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։