Բերբոքը Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերջին անգամ այցելել է Կիև

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անալենա Բերբոքը ժամանել է Կիև, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փակուղու պատճառով մեզ՝ եվրոպացիներիս համար, չափազանց կարևոր է ցույց տալ, որ մենք անվերապահորեն Ուկրաինայի կողքին ենք և հիմա է՛լ ավելի աջակցում ենք նրան: Սա պատճառներից մեկն է, որ ես այսօր եկել եմ Ուկրաինա»,- ասել է նա Կիև ժամանելուն պես:

Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 130 միլիոն եվրո կտրամադրի մարդասիրական օգնության և կայունացման միջոցառումների համար։

Սա Բերբոկի տասնմեկերորդ և վերջին այցն է Ուկրաինա Գերմանիայի ԱԳ գործերի նախարարի պաշտոնում և իններորդը՝ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր: Նա ընդգծել է, որ Գերմանիայի հաջորդ կառավարությունը կշարունակի Կիևին լայնածավալ աջակցություն ցուցաբերել։ Ըստ Բերբոքի՝ այդ մասին է վկայում ապագա իշխող կոալիցիայի որոշումը՝ Ուկրաինային լրացուցիչ 3 մլրդ եվրո կարճաժամկետ օգնություն տրամադրելու մասին ու ևս 8,25 մլրդ եվրոյի ռազմական աջակցությունը մինչև 2029 թվականը։

Մեկնաբանելով Ուկրաինայում հրադադարի հասնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ նա հիշեցրել է, որ ուկրաինացիները «խիզախորեն և վճռականորեն պաշտպանում են իրենց անկախությունն ու ժողովրդավարությունը նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծված պատերազմի չորրորդ տարում», բայց «ոչ ոք նրանցից ավելի խաղաղության չի ձգտում»։

«Ուկրաինան պատրաստ է անհապաղ զինադադարի: Պուտինն է ժամանակ ձգում, խաղաղություն չի ուզում և շարունակում է իր անօրինական ռազմական ագրեսիան: Նա բանակցությունների պատրաստակամության իմիտացիա է անում, բայց ոչ մի միլիմետր չի նահանջում իր նպատակներից: Մենք չպետք է թույլ տանք, որ Պուտինը և նրա ընկերները մեզ կուրացնեն, քանի որ խաղաղության մասին խոսակցությունները խաղաղություն չեն։ Այժմ մեր ընտրած ուղին կորոշի մեր մայրցամաքի ապագան գալիք տասնամյակների ընթացքում: Մենք ցանկանում ենք շարունակել ապրել մի Եվրոպայում, որտեղ օրենքի ուժը գերակայում է ուժեղների իրավունքին: Եվրոպա, որտեղ մարդիկ որոշում են իրենց ապագան, իսկ սահմանները չեն վերագծվում զենքի ուժով»,- ընդգծել է Բերբոքը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները բոլոր ջանքերը կգործադրեն այդ նպատակին հասնելու համար, և որ  ցանկանում են տեսնել Ուկրաինան ազատ և անկախ, որպես ԵՄ-ի ևս մեկ անդամ, և կշարունակեն լիարժեք աջակցություն ցուցաբերել Կիևին բարեփոխումների ճանապարհին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի