Թրաֆիքինգի զոհը կրկին փողոցում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

68-ամյա Սվետլանային դարձյալ կարելի է տեսնել Երևանի փողոցներում՝ մարդկանցից գումար խնդրելիս։ Մինչ այս տասնչորս տարի շարունակ նա ստիպված է եղել մուրացկանություն անել և հավաքած գումարը հանձնել Հայկ Ստեփանյանին, որը, ըստ առաջադրված մեղադրանքի, բռնությամբ շահագործել է նրան։

«Որ քիչ էի գումար տանում, ծեծում էր, փախչում էի՝ ծեծում էր, զոռով ուզում էր՝ մուրացկանություն անեմ»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց կինը։

Factor TV-ն Սվետլանա Դանիելյանին պատահաբար հանդիպեց Երևանի Սարյան փողոցում։ Տարիներ շարունակ շահագործման ենթարկված կինն ասաց՝ պարզապես նստել է հանգստանալու։ Ամեն օր քաղաքի կենտրոնում քայլում է, ապա վերադառնում Վարդաշեն, որտեղ բնակվում է։ Թեև նրան տեսել էինք փող խնդրելիս, նա հերքում է՝ ասելով, որ իրեն բարեգործներն են օգնում։ Պատմում է՝ շահագործման մասին տարիներ շարունակ լռել է, քանի որ վախեցել է, սակայն հերթական անգամ գումար հավաքելիս ինքնազգացողությունը վատացել է, ոստիկաններն են մոտեցել ու հարցրել, թե ում համար է գումար հավաքում։ 

«Առավոտը տանում էր մթին, մթով էլ բերում, որ ոչ ոք չտեսներ»,- նշում է Սվետլանան։

Պատմությունը սկսվել է դեռևս 2009 թվականին, երբ Սվետլանա Դանիելյանը վարձակալությամբ բնակվել է Երևանում՝ Հայկ Ստեփանյանի ընտանիքի հետ։ Դանիելյանը Ստեփանյանին խնդրել է կառուցել իր մոր գերեզմանը, ինչից հետո վերջինս նրանից պահանջել է 3,000 դոլար։ Երբ Սվետլանան չի կարողացել վճարել, Ստեփանյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ ստիպելով տարիներ շարունակ փողոցներում գումար մուրալ։ 2009-ից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Սվետլանան գրեթե ամեն օր ոտքով կամ երթուղային տրանսպորտով շրջել է Երևանի տարբեր վայրերով՝ անցորդներից գումար հավաքելով։ Եթե օրվա ընթացքում քիչ գումար էր հավաքում, Ստեփանյանը երեկոյան նրան տանում էր Հյուսիսային պողոտա՝ ստիպելով շարունակել մուրացկանությունը։ Ամեն օր հավաքված 35,000-80,000 դրամը Սվետլանան հանձնել է Ստեփանյանին, որը գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար։  Քննչական կոմիտեն նրա տնից հայտնաբերել է ավելի քան 70 հազար դոլար ու 1 միլիոն 300 հազար դրամի չափով մետաղադրամներ՝ առանձին պարկերով։ Հայկ Ստեփանյանը կալանավորված է։

Չնայած նրան շահագործողը կալանավորված է՝ Սվետլանան շարունակում է անհանգստանալ։ Պատմում է, որ երբ ապաստանել է պետության տրամադրած կացարանում, որոշ մարդիկ իրեն են հարցրել, կասկածներ ունի, որ նրանք կապ ունեն Ստեփանյանի հետ։

Տիկին Սվետլանան առողջական խնդիրներ ունի, քայլում է ձեռնափայտով։ Ասում է, որ դեղորայքը գնում է խնայողություններով կամ բարեգործների օգնությամբ։ Հագուստի հարցում էլ բարի մարդիկ են աջակցում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ Սվետլանա Դանիելյանը ճանաչվել է որպես թրաֆիքինգի զոհ։ Այդ կարգավիճակն անձին տալիս է իրավական պաշտպանություն, բնակության իրավունք, բժշկական և հոգեբանական աջակցություն, սոցիալական ու իրավաբանական աջակցություն, ինչպես նաև վերաինտեգրման հնարավորություն։ Նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ Սվետլանան ապրել է պետության տրամադրած ապաստարանում, հետո դուրս է եկել։ Նրան տրամադրվել է նաև միանվագ դրամական աջակցություն։

Արդյո՞ք Սվետլանա Դանիելյանը կրկին չի ենթարկվում շահագործման՝ վախենալով այդ մասին խոսել։ Արդյո՞ք փրկվել է շահագործումից, թե՞ պարզապես փոխվել են  շահագործողները․ այս հարցերի պատասխանը չկարողացանք պարզել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան