ՀՀ-ի հետ շարունակում ենք բազմապլան քաղաքական երկխոսությունը․ Ջերմուկում ռուսական կրթական կենտրոն է բացվելու․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

ՀՀ-ի հետ բազմապլան քաղաքական երկխոսությունը շարունակվում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկու երկրների առաջնորդները մշտական կապի մեջ են։ ՀՀ վարչապետն ընդունել է հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում  հաղթանակի 80-ամյակի հանդիսավոր միջոցառումներին։ Տեղի են ունեցել ԱԳ նախարարների կառուցողական բանակցություններ, վերջերս փոխարտգործնախարարներն են բանակցել։ Աշխատում են միջկառավարական, միջխորհրդարանական  մեխանիզմերը»,- թվարկել է Զախարովան։

Նա նշել է, որ նախաձեռնություններ կան նաև հումանիտար կրթամշակությային ոլորտում։

«Նախատեսվում է, որ հաջորդ ամիս հայկական պատվիրակությունը կայցելի կրթական Սիրիուս կենտրոն՝ արագացնելու  Ջերմուկում ռուսական կրթական կենտրոնի բացումը շնորհալի երեխաների համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Տնտեսական համագործակցությունը, ըստ Զախարովայի, ևս զարգանում է, առևտրաշրջանառությունը հասել է գրեթե 12 մլրդ դոլարի։ Միջազգային կազմակերպություններում նույնպես ՀՀ-ի հետ համագործակցություն կա, օրինակ՝ ՄԱԿ-ում, երկրների  տեսակետները մեծ մասամբ համընկում են կամ մոտ են։

Զախարովան ասել է՝ «կան պահեր, որոնք լուծված չեն կամ լուծում են պահանջում, որ վնաս չհասնեն երկկողմ հարաբերություններին, մարդկանց բիզնեսին», և այդ հարցերը քննարկվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան